Թուրքիայում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 25 000-ը
Թուրքիայում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը կիրակի գերազանցել է 25 000-ը, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Վերջին օրվա ընթացքում երկրում գրանցվել է մահվան 140 նոր դեպք: Ընդհանուր առմամբ COVID-19-ի հետեւանքով մահացության ընդհանուր ցուցանիշը կազմում է 25 073 դեպք:
Թուրքիայում մարտի 11-ից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2,4 միլիոն դեպք:
Դեկտեմբերի սկզբից կառավարությունում կրկին ընդունել են սահմանափակումներ՝ ներառյալ պարետային ժամն աշխատանքային օրերին եւ արգելափակումը հանգստյան օրերին, որպեսզի կասեցվի վարակի հերթական բռնկումը:
Ռեստորաններն ու սրճարանները վաճառում են սնունդը միայն «վերցրու քեզ հետ» սկզբունքով, հարսանեկան եւ հուղարկավորության արարողությունների մասնակիցների թիվը սահմանափակված է 30-ով, իսկ 65 տարեկանից բարձր եւ 20 տարեկանից ցածր մարդկանց արգելված է երթեւեկել հանրային տրանսպորտով: