Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան
Թուրքական Lapis Havacılık ռազմարդյունաբերական ընկերությունը Անկարայում բացել է անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության (ԱԹՍ) գործարան։ Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ «Lapis Havacılık»-ը ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվում է 2015թ.-ից ի վեր։ Ընկերությունը զբաղվում է նաև ԱԹՍ-ների մոդիֆիկացմամբ, հաղորդում է ermenihaber-ը։
Ընկերության տնօրեն Օսման Սևգին նշել է, որ ընկերությունը 2015-ին արտադրում էր սահմանափակ քանակով ԱԹՍ-ներ, սակայն այսօր ի զորու է ԱԹՍ-ների սերիական արտադրություն սկսել։
Նա նշել է, որ առաջին հերթին իրենք նպատակ ունեն սերիական արտադրության դնել Lap 60 ուղղաթիռանման անօդաչու թռչող սարքերը: Վերջիններիս բաղադրիչները արտադրվելու են միայն Թուրքիայում: