Վերա Բրեժնևան բացահայտել է «Վիագրայից» հեռանալու իրական պատճառը
Երգչուհի Վերա Բրեժնևան ասել է, որ կուլտային «Վիագրա» խմբի «ոսկե կազմից» իր հեռանալու պատճառը միայն մենակատարի կարիերան չէր, և ոչ էլ ամբողջ ժամանակը ընտանիքին նվիրելու ցանկությունը: Ինքնուրույն առաջընթացը սկսվել է ավելի ուշ, իսկ խմբից ստիպված էր հեռանալ ի հայտ եկած բացասական հանգամանքների պատճառով:
«Starhit»-ին Բրեժնևան ասել է, որ 2007թ.-ին, չորս տարի խմբում մնալուց հետո, իրեն թվում էր, թե դա «տրամպլինի ավարտն է»:
«Նման ժամանակացույցն ու նվիրվածությունը սկսեց վատ ազդել առողջության վրա»,- պարզաբանել է նա:
Բրեժնևայի խոսքով, նա սկսել է զգացմունքային ուժասպառություն զգալ, իսկ «ես պարզապես ուզում էի ապրել»:
Բրեժնևան խոստովանել է, որ այդ պահին մտածել է, որ ավարտում է երգչուհու կարիերան: Բայց ընդմիջումը կարճ է տևել. մի քանի ամիս տևած արձակուրդից հետո սկսվել է նրա մենակատարի կարիերան: Պարզվել է, որ հանրաճանաչ խմբից դուրս գալը ոչ թե վերջն էր, այլ էլ ավելի մեծ հաջողությունների խթանը: