Իսրայելում տեղի են ունեցել բախումներ օրթոդոքսալ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կրոնական դպրոցների պատճառով (Լուսանկարներ)
Կիրակի Իսրայելի երկու խոշոր քաղաքներում տեղի են ունեցել բախումներ օրթոդոքսալ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ, քանի որ իշխանությունները բախվել են նոր դժվարությունների հետ կորոնավիրուսի սահմանափակումները պահպանելու կապակցությամբ երկրի կրոնական համայնքներում, հաղորդում է Associated Press-ը:
Բախումները տեղի են ունեցել Երուսաղեմում եւ Աշդոդում, երբ ոստիկանությունը փորձել է փակել կրոնական դպրոցները, որոնք բացվել էին՝ խախտելով փակման մասին հրամանները:
Համավարակի ամբողջ ընթացքում բազմաթիվ խոշոր օրթոդոքսալ համայնքներ խախտել են անվտանգության կանոնները՝ շարունակելով բացել դպրոցները, աղոթել սինագոգներում եւ անցկացնել զանգածային հավաքներ հուղարկավորման արարողությունների ժամանակ: Դա հանգեցրել է վարակման անհամաչափ բարձր մակարդակին. օրթոդոքսալ համայնքներում գրանցվել է Իսրայելում կորոնավիրուսի դեպքերի ավելի քան մեկ երրորդը՝ չնայած հանգամանքին, որ այն փոքր-ինչ գերազանցում է բնակչության 10 տոկոսը:
Երուսաղեմում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, որպեսզի ցրի հարյուրավոր օրթոդոքսալ բնակիչների բազմությունը կրկին բացված դպրոցի հարեւանությամբ: Ցուցարարները բղավել են ակցիայի մասնակիցներին բերման ենթարկող սպաներին «Հեռացե՛ք այստեղից, նացիստներ»:
Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդագրություններով՝ անկարգությունների ընթացքում վիրավորվել է առնվազն հինգ ոստիկան, ինչպես նաեւ ձերբակալվել է առնվազն չորս մարդ: