Ջո Բայդենը հանձնարարել է գնահատել ներքին ահաբեկչության ռիսկը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է իր վարչակազմին գնահատել ներքին ահաբեկչության ռիսկն ԱՄՆ Կոպիտոլիումի վրա նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների հարձակումից հետո, ուրբաթ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, հաղորդում է Reuters-ը:
«Մեզ անհրաժեշտ է փաստերի վրա հիմնված վերլուծություն, որի արդյունքում մենք կարող ենք ձեւավորել քաղաքականություն»,-ասել է Փսակին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Փսակիի խոսքով՝ ի լրումն սպառնալիքի գնահատման՝ Սպիտակ տունը կմեծացնի պոտենցիալը կենցաղային էքստրեմիզմի դեմ պայքարի համար ազգային անվտանգության խորհրդի շրջանակում:
Սպիտակ տունը նաեւ կհամակարգի կառավարության համապատասխան մասերը, որպեսզի ակտիվացնի եւ արագացնի այդ խնդրի լուծման ուղղությամբ ջանքերը, հավելել է Փսակին:
«Հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումներն ու ողբերգական մահվան դեպքերը եւ ավերածություններն ընդգծել են այն, ինչը մենք վաղուց գիտենք. ներքին բռնի էքստրեմիզմի աճը լուրջ եւ աճող սպառնալիք է ազգային անվտանգության համար: Բայդենի վարչակազմը կհակազդի այդ սպառնալիքին անհրաժեշտ ռեսուրսներով եւ վճռականությամբ»,-ասել է Փսակին: