Իրանի տնտեսական կապերը նոր փուլ են թևակոխում. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարևորել է տնտեսական պատերազմի պարտությունը, որն ԱՄՆ նախկին վարչակազմը նախաձեռնել էր Թեհրանի դեմ:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, Ռոհանին հավելել է, որ Իսլամական Հանրապետության տնտեսական փոխգործակցությունը նոր փուլ է թևակոխում՝ արտահանումներիի ոլորտի բարելավմամբ:
«ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ վարած տնտեսական պատերազմի ձախողումը փոփոխել է Թեհրանի առևտրային գործընկերների դիրքորոշումները»,- ասել է Ռոհանին՝ շեշետելով, որ երկրի տնտեսական համագործակցությունը նոր փուլ է թևակոխում:
Իրանի նախագահը նշել է, որ երկրի տնտեսական պայմանները բարելավվում են նավթի և ոչ միայն նավթի արտահանումների ծավալների աճի ֆոնին:
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախօրեին հանդիպումներ է ունեցել Իրանի արդյունաբերության և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ: Հանդիպումների ժամանակ հուշագրեր են ստորագրվել: