Հեռուստահաղորդավարուհի Վիկտորիա Լոպիրյովան հետաձգել է ամուսնությունը
Այսօր սեպտեմբերի 27-ին հայտնի հեռուստահաղորդավարուհի և «Միսս Ռուսաստան 2003» հաղթող Վիկտորիա Լապիրյովան պետք է ամուսանար ՌԴ ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ' Ֆյոդոր Սմոլովիմի հետ:
Ամուսնական արարողակարգը հարսնացուն հետաձգել է անհայտ ժամանակահատվածով:
Հյուրերը, որոնք եկել էին արարողակարգին, տեղյակ չեն եղել, որ այն հետաձգվել է: Լապիրյովայի մայրը զանգահարել էր և խնդրել էր, որպեսզի հյուրերին հայտնեն, որ հարսանիքը հետաձգվում է և նրանք ներողություն են խնդրում պատճառած անհանգստության համար:
Ավելի ուշ Լապիրյովան հայտարարել էր, որ հարսանիքը հետաձգվել է ընտանեկան խնդիրների պատճառով: