Իրանը երկարաձգել է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության արգելքը կորոնավիրուսի նոր շտամի պատճառով
Իրանի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Թուրաջ Դեխգանի Զանգանեն հայտարարել է, որ դեպի Լոնդոն ուղեւորությունների սահմանափակման ժամկետը երկարաձգվել է մինչեւ փետրվարի 18-ը Մեծ Բրիտանիայում նոր շտամի բռնկման կապակցությամբ, հաղորդում է Mehr-ը:
Նա նաեւ հայտարարել է, որ Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում չեն ընդունել ուղեւորներին, իսկ Իրանի «Իրանական ավիաուղիներ» ավիափոխադրողը չի իրականացնի չվերթներ դեպի Լոնդոն:
Իրանը դադարեցրել էր չվերթները դեպի Մեծ Բրիտանիա դեկտեմբերին Անգլիայում COVID-19-ի նոր տեսակի տարածման կապակցությամբ,-ասել է նա՝ հավելելով. «Իրանում կորոնավիրուսի կանխարգելման եւ տարածման դեմ պայքարի ազգային շտաբի խնդրանքով երկրում արգելված են չվերթները դեպի Մեծ Բրիտանիա մինչեւ հունվարի 20-ը, սակայն թռիչքների սահմանափակումները երկարաձգվել են մինչեւ փետրվարի 18-ը»: