Դավան հիվանդանոց է տեղափոխվել
Ռեփեր Դավիթ Մանուկյանը հիվանդանոց է տեղափոխվել։ Նրան շտապ հասցրել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը՝ «Танцы со звездами» շոուի փորձից անմիջապես հետո։ Ինչպես պարզվել է, փորձի ժամանակ նա վնասել է ձեռքը։ Մանուկյանը բժիշկներին բողոքել է սաստիկ ցավից։ Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են ուսային հոդի խախտում եւ առաջին օգնություն է ցուցաբերվել։ Պարային նախագծին Դավայի հետագա մասնակցությունը հարցականի տակ է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավայի ընկեր Իլդար Հաբիբուլինը խնդրել էր նրան հայտնել իր տեսակետը՝ Ռուսաստանի ամենահայտնի աղջկա հետ հարաբերությունները խզելու վերաբերյալ: «Բրո, կներես, բայց ես հիմա ընդհանրապես դրա ժամանակը չունեմ։ Սիրում եմ քեզ, բայց այսօր հարմար ժամանակը չէ։ Երբեք չեմ դավաճանել ու չեմ ծեծել», - հավաստիացրել էր Մանուկյանը։