Սկանդալը թափ է հավաքում․ Դավան արձագանքել է Օլգա Բուզովայի ծեծի եւ դավաճանության մասին խոսքերին
Օլգա Բուզովայի եւ Դավիթ Մանուկյանի բաժանման շուրջ սկանդալը թափ է հավաքում։ Նախօրեին երգչուհին մի քանի զգացմունքային Stories է հրապարակել, որոնցում ակնարկել է կատարողի կողմից դավաճանությունների եւ բռնության մասին:
Դավան հրաժարվում է պաշտոնական մեկնաբանություններ տալ այդ կապակցությամբ։ Սակայն ռեփերի ընկերը՝ բլոգեր Իլդարը, Direct-ում հրապարակել է Դավայի հետ նամակագրության մի մասը։ Նա հետաքրքրվել է կատարողի վիճակով։ «Բրո, կներես, բայց ես հիմա ընդհանրապես դրա ժամանակը չունեմ։ Սիրում եմ քեզ, բայց այսօր հարմար ժամանակը չէ. Երբեք չեմ դավաճանել ու չեմ ծեծել»։