«Միայն թե քաղցկեղ չլինի»․ Ռիտա Դակոտան խոստովանել է, թե ինչու է հիվանդանոց տեղափոխվել
Ինդոնեզիայում 30-ամյա Ռիտա Դակոտայի հանգիստն ընդհատվել է առողջական լուրջ խնդիրների պատճառով: Երգչուհին շտապ հոսպիտալացվել է։
Երգչուհին վախեցրել է երկրպագուներին, երբ պատմել է, որ ծանր վիճակում հայտնվել է հիվանդանոցում։ Ռիտան խոստովանել է, որ նման ցավ երբեք չի զգացել կյանքում։
Այսօր աստղը որոշել է բացատրել, թե ինչ է տեղի ունեցել իր հետ։
«Մեզ մոտ հիվանդասենյակ է եկել բժիշկը եւ ասել, որ լուսանկարում անհասկանալի ծագման երկու մեծ նորագոյացություններ է տեսնում», - խոստովանել է Դակոտան: Նա պատմել է, որ ինքն այդ պահին եղել է համարյա անգիտակից վիճակում եւ գրեթե չի հասկացել կատարվածի իմաստը: «Լսել եմ, թե ինչպես են բալիացի լավագույն ընկերուհիս եւ իմ տղամարդը շոկի մեջ հարցախեղդ արել բժշկին։ Արդյոք դա ուռուցք է, չարորակ թե բարորակ, կիստա է արդյոք, ինձ շտապ վիրահատելու՞ են», - պատմել է երգչուհին:
Սակայն հերթապահ բժիշկը չէր կարող պատասխանել այդ հարցերին։ Նա համոզում էր, որ պետք է սպասել այլ վերլուծությունների, որոնք կկարողանան ճշգրիտ բացատրել այդ նորագոյացությունների բնույթը։
Բժիշկներն ասել են, որ նա երկու կիստաներ ունի, իսկ դրանցից մեկը սողմել է այլ օրգանի, այդ պատճառով էլ սկսվել է նման սաստիկ ցավ։ Վիրահատություն չի պահանջվում, սակայն, եթե ուռուցքները չափով մեծանան, ապա խնդիրը պետք է լուծել վիրաբուժական ճանապարհով։ Ռիտան հավաստիացրել է, որ պարբերաբար հետազոտվում է եւ դեռ վերջերս ամեն ինչ լավ էր։ Սակայն նա հասկացել է, որ վերջին ամիսներին չափազանց շատ է աշխատել, եւ այդ պատճառով էլ նրա մոտ առողջական խնդիրներ են սկսվել։ Արտիստուհին խոստացել է ավելի շատ հանգստանալ՝ մնալով հարազատ մարդկանց կողքին։