Թրյուդոն և Բայդենը պայմանավորվել են հանդիպել փետրվարին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը նախատեսված է հաջորդ ամիս՝ հայտնում է Կանադայի վարչապետի աշխատակազմը:
Թրյուդոն և Բայդենը հեռախոսազրույց են ունեցել, որից հետո հայտարարություն է արվել առաջիկա հանդիպման վերաբերյալ: Կողմերը քննարկել են կորոնավիրուսային պատվաստանյութերի վերաբերյալ համագործակցությունը և հաստատել, որ ԱՄՆ և Կանադայի ջանքերն ամրապնդվում են առկա «բժշկական անձնակազմի և կարևոր դեղամիջոցների փոխանակման միջոցով»:
«Վարչապետը բարձրացրեց Keystone XL խողովակաշարի վերաբերյալ Միացյալ Նահանգների որոշուման առիթով Կանադայի հիասթափության հարցը», – ասել է Թրյուդոն իր կաբինետում: