Թուրքիան կսկսի կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը
Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամը համաձայնագիր է կնքել թուրքական առաջատար դեղագործական ընկերությունների հետ Թուրքիայում կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Արտադրության պոտենցիալ ծավալը «Սպուտնիկ V» պատվաստանյութի տարեկան մինչեւ մեկ միլիոն դեղաչափ է, քննարկվում է նաեւ հետագայում արտադրությունն ընդլայնելու մասին հարցը: Պատվաստանյութի մատակարարումը կիրականացվի ինչպես Թուրքիայի ներքին շուկայում, այնպես էլ այլ երկրներում»,-հայտնել են հիմնադրամում: