Մոսկվայում ակցիայի ժամանակ ձերբակալել են Նավալնու կնոջը
Մոսկվայում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կնոջը՝ Յուլիային: Այս մասին նա գրել է Ինստագրամի իր էջում: Դա տեղի է ունեցել առնվազն կես ժամ անց այն բանից հետո, երբ տիկին Նավալնայան գրել է, որ եկել է մասնակցելու ակցիային, գրում է Կոմերսանտը:
Հաջակցություն ընդդիմադիր գործչի չարտոնված ակցիաներ են ընթանում այսօր Ռուսաստանի ողջ տարածքում: «ՕՎԴ-ինֆո»-ի տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 400 մարդ: Մոսկվայում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներ են տեղի ունեցել:
Վլադիվոստոկում ՕՄՕՆ-ը ցրել է հաջակցության Նավալնու ակցիայի մասնակիցներին
Մոսկվայի կենտրոնում հաջակցություն Ալեքսեյ Նավալնու բողոքի ակցիային մոտ 4000 մարդ է մասնակցել
Սանկտ Պետերբուրգում հաջակցություն Նավալնու ցույցերի ժամանակ զանգվածային ձերբակալություններ են սկսվել