Մոսկվայի կենտրոնում հաջակցություն Ալեքսեյ Նավալնու բողոքի ակցիային մոտ 4000 մարդ է մասնակցել
Մոտ 4000 մարդ է մասնակցում Մոսկվայի կենտրոնում հաջակցություն Ալեքսեյ Նավալնու բողոքի ակցիային: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ոստիկանությանը:
Ավելի վաղ Նավալնու աջակիցները համացանցում կոչեր էին տարածել հունվարի 23-ին չարտոնված ցույցերին մասնակցելու մասին: ՆԳՆ-ն ռուսաստանցիներին զգուշացրել է նման ակցիաների մասնակցելու համար պատասխանատվության մասին: ՌԴ գլխավոր դատախազությունը պահանջել է սահմանափակել նման կոչերով կայքերի հասանելիությունը: