Քեթի Տոպուրիան բացահայտել է նորածին որդու անունը
A’Studio խմբի մեներգչուհի Քեթի Տոպուրիան բացահայտել է իր երկրորդ երեխայի անունը։ Տղային անվանել են Ադամ։
Երջանիկ մայրը Instagram-ում հրապարակել է լուսանկար, որում որդու ոտքերն առել է ափի մեջ։
«Ադամ 21/01/21», - լուսանկարին կից գրել է Տոպուրիան։
34-ամյա արտիստուհու ծննդաբերությունը տեղի է ունեցել «մայրաքաղաքի լավագույն ծննդատներից մեկում»։ Երեխայի հայրը երգչուհու ամուսինն է՝ գործարար Լեւ Դենգովը։
Քեթի Տոփուրիայի եւ Լեւ Դեգովի հարսանիքը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերին։ Պանդեմիայի պատճառով նորապսակները միայն գրանցել են ամուսնությունը, իսկ տոնակատարությունը մտադիր են կազմակերպել կորոնավիրուսի պանդեմիայի ավարտից եւ բոլոր սահմանափակումների վերացումից հետո: