Բարի Ալիբասովը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
«Նա-նա» խմբի պրոդյուսեր Բարի Ալիբասովը հիվանդանոց է տեղափոխվել։ Երաժշտական գործչին բժշկական հաստատություն է տեղափոխել նրա որդին՝ Ալիբասով կրտսերը, հայտնում է «5-րդ ալիքը»։
Հաղորդվում է, որ պրոդյուսերին տեղափոխել են նարկոլոգիայի բաժանմունք։ Սակայն Ալիբասովին զննելուց հետո բժիշկները որոշել են նրան տեղափոխել վերակենդանացման բաժանմունք։
Հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդն իրեն վատ է զգացել ալկոհոլային խմիչքների երկարատեւ օգտագործումից հետո։