Նոր Մոսկվայում հարսանիքի ժամանակ կրակոցներ են հնչել. զոհերից մեկը փեսան է
ՌԴ Նոր Մոսկվա բնակավայրում անցկացված հարսանեկան արարողության ժամանակ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով սպանվել է փեսացուն և իր եղբայրը: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով РЕН ТВ հեռուստաալիքին:
Նախնական տեղեկություններով՝ փեսացուն վեճի է բռնվել հարսնացուի կողմի հյուրերից մեկի հետ, որն էլ կրակոցներ է արձակել: Միջադեպի հետևանքով սպանվել է 2 մարդ՝ փեսացուն և իր եղբայրը: Երկուսն էլ ծագումով Մոլդովայից են:
Հաղորդվում է, որ հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել առանց համարանիշի սև ջիփով: Այժմ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: