Ռուսաստանում ցույցեր են սկսվել՝ ի պաշտպանություն Նավալնիի (տեսանյութեր)
Ռուսաստանի քաղաքներում այսօրվանից ցույցեր են սկսել՝ ի պաշտպանություն ձերբակալված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի և այլ քաղբանտարկյալների: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Նշվում է՝ Վլադիվոստոկ քաղաքում ոստիկանության հատուկջոկատայինները սկսել են կոպտորեն ցրել ցուցարարներին: Ցուրարներին բերման ենթարկելու մասին տեսանյութը Twitter-ում հրապարակել է այս քաղաքում Նավալնիի շտաբը:
Բացի Վլադիվաստոկից, բողոքի ակցիաներ են անցկացվել Յուժնո-Սախալինսկում, ԽԱբարովկսում, Ամուրի Կոմսոմոլսկում և Յակուտսկում, որտեղ ջերմաստիճանը հասել է -51 աստիճանի:
Ինչպես ավել վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Նավալնին ձերբակալվել էր հունվարի 17-ին ՝ անձնագրային ստուգման ժամանակ, երբ Բեռլինից ժամանել էր Մոսկվա: Հաջորդ օրը նրան դատապարտել են 30-օրյա կալանքի, որի ժամկետը լրանում է փետրվարի 15-ին: