Ավտովթար՝ Գյումրիում․ Opel-ում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողի մոխրացած դին․ shamshyan.com
Այսօր ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 25-ամյա Լեոնիդ Խոմյակովը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցի թիվ 10 հասցեի դիմաց բախվել է նույն փողոցի բնակիչ 83-ամյա Սերյոժա Հակոբյանին պատկանող КАМАЗ մակնիշի ավտոմեքենային ամրակցված կցորդիչի հետնամասին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել։ Ահազանգով դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որտեղ հայտնաբերել են վարորդի մոխրացած դին։
Կայքի տեղեկություններով՝ Լ․ Խոմյակովը ծառայում էր Գյումրիում տեղեկայված ՌԴ ռազմաբազայում։