Մահացել է դերասանուհի Միրա Ֆուռլանը, որը նկարահանվել է «Մնալ որղջ» և «Բաբելոն-5» սերիալներում
Հունվարի 20-ին 65 տարեկան հասակում մահացել է խորվաթ դերասանուհի Միրա Ֆուռլանը, որը հայտնի է «Բաբելոն-5» եւ «Մնալ ողջ» սերիալներում խաղացած դերերով: Հունվարի 22-ին այդ մասին հաղորդվել է նրա Twitter-ի էջում:
Դերասանուհու մահը նաեւ հավաստել է «Բաբելոն-5» սերիալի ստեղծող Ջոզեֆ Մայքլ Ստրաժինսկին: «Միրան լավ եւ բարի կին էր, ցնցող տաղանդով կատարող եւ «Բաբելոն-5»-ի բոլոր դերասանների եւ նկարահանող խմբի բարեկամը: Մենք բոլորս խորին վիշտ ենք ապրում այդ լուրից»,- գրել է նա Twitter-ի իր էջում:
Ստրաժինսկին նշել է, որ որոշ ժամանակ առաջ Ֆուռլանի մոտ սկսվել էին առողջության հետ կապված խնդիրներ: Դերասնուհու մահվան պատճառը չի ճշտվում: Ֆուռլանը ծնվել է 1955 թվականին Զագրեբում: Նկարահանվել է «Բաբելոն-5» գիտա-ֆանտաստիկական սերիալում (1993-1998) եւ «Մնալ ողջ» դրամատիկական հեռուստասերիալում (2004-2010), որտեղ կատարել է Դանիել Ռուսոյի դերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: