Ինչո՞ւ չի բարեփոխվում ԸՕ-ն. ռեյտինգային ընտրակարգը ձեռնտո՞ւ է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Չնայած արտահերթ ընտրությունների շուրջ սկսված քաղաքական խորհրդակցություններին, իշխանությունը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու ուղղությամբ:
Մասնավորապես՝ շատ էր խոսվում ռեյտինգային համակարգից պարզ համամասնական ընտրակարգի անցնելու պատրաստակամության մասին:
Պատճառներից մեկն էլ այն է, որ ռեյտինգային ընտրակարգ կոչվածը ձեռնտու է ցանկացած իշխանական ուժի, քանի որ այն հնարավորություն է տալիս վերահսկել իր համար գործ անողների, այդ թվում՝ իշխանությանը կից օլիգարխիայի և թաղային հեղինակությունների աշխատանքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: