Կյանքն՝ ուրախ, ապրուստը՝ ձրի. Իրական խնդիրներից կտրված օրենսդրական նախաձեռնություն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, որով առաջարկում է համայնքի ղեկավարին լիազորել համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման: Սա հիմնավորվում է համայնքներում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նկատառումներով:
ԱԺ պատգամավորների նախաձեռնություններից կարելի է եզրակացնել, որ նրանք ընդհանրապես անտեղյակ են Հայաստանի իրական խնդիրներից և համարում են, որ Հայաստանն այնպիսի երանելի վիճակում է, որ մնացել է գյուղերում ճանապարհային նշանների տեղադրման հարցը լուծել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: