«Օսկար» եւ «Գրեմմի» մրցանակների դափնեկիր Ռյուիթի Սակամոտոյի մոտ քաղցկեղ են ախտորոշել
Ճապոնացի երաժիշտ, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Ռյուիտի Սակամոտոյի մոտ ուռուցքաբանական հիվանդություն են ախտորոշել: Այդ մասին տեղեկությունը հայտնվել է նրա պաշտոնական կայքում։
«Օսկար» եւ «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ 2014 թվականին իր մոտ կոկորդի քաղցկեղ են հայտնաբերել, սակայն հիվանդությունը մտել է ռեմիսիայի փուլ: Այս տարի նրա մոտ հայտնաբերվել է ուղիղ աղիքի քաղցկեղ։
«Լուրը աներեւակայելի անհանգստացնող էր, բայց հիանալի բժիշկների շնորհիվ վիրահատությունը, որը ես ստիպված էի անել, հաջողությամբ անցավ: Հիմա բուժման կուրս եմ անցնում», - գրել է երաժիշտը։
Սակամոտոն նշել է, որ իր առողջական վիճակի պատճառով ստիպված կլինի հրաժարվել գործնական ուղեւորություններից, սակայն մտադիր է շարունակել աշխատել: Նա զգուշացրել է, որ ինքը ստիպված է հրաժարվել որոշ նախագծերից։
Ռյուիտի Սակամոտոն Yellow Magic Orchestra խմբի նախկին անդամ է։ Նա հայտնի է Բերնարդո Բերտոլուչիի («Վերջին կայսրը», «Երկնքի քողի տակ» եւ «Փոքրիկ Բուդդա») ֆիլմերի սաունդթրեքներով, ինչպես նաեւ «Ողջ մնացածը» եւ «Երջանիկ Սուրբ Ծնունդ, պարոն Լոուրենս» կինոնկարներով: Նա նաեւ Nokia 8800 շարքի բջջային հեռախոսների համար ստեղծել է ազդանշանային մեղեդիների փաթեթ: