ԱՄՆ Սենատը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում հաստատել է Լլոյդ Օսթինի թեկնածությունը
ԱՄՆ Սենատը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Լլոյդ Օսթինի թեկնածությունը, գրում է The Washington Post-ը։
Պաշտոնաթող գեներալ Լլոյդ Օսթինը 67 տարեկան է։ Նա առաջին աֆրոամերիկացին է, որը կգլխավորի ԱՄՆ-ի պաշտպանության գերատեսչությունը։
2010 թվականին Օսթինը դարձել է Իրաքում ԱՄՆ-ի ուժերի հրամանատար և պատասխանատու էր այդ երկրից զորքերի աստիճանական դուրսբերման համար: 2011 թվականի դեկտեմբերին նշանակվել է ցամաքային ուժերի շտաբի հրամանատարի տեղակալ, իսկ 2013-2016 թվականներին ղեկավարել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը: Այդ պաշտոնում Օսթինն առանցքային դեր է խաղացել «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ-ի ռազմավարության մշակման գործում։