Դե Բրույնեն 6 շաբաթ չի օգնի «Մանչեսթեր Սիթիին»
«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն «Աստոն Վիլայի» դեմ Անգլիայի առաջնության խաղում ստացած վնասվածքի հետեւանքով բաց կթողնի մոտ 6 շաբաթ։
«Բոլորը գիտեն, թե ինչքան կարեւոր խաղացող է Դե Բրույնեն։ Շատ տհաճ պահ է, բայց մենք պետք է շարժվենք առաջ։
Ցավոք, նա բաց կթողնի շատ կարեւոր հանդիպումներ, եւ մենք պետք է լուծումներ գտնենք եւ հարմարվենք այս իրավիճակին»,- «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» «Աստոն Վիլային» հաղթել էր 2։0 հաշվով։