Թուրքիայի իշխանությունները 44 դատավորի եւ դատախազի ձերբակալության օրդեր են տվել
Թուրքիայի իշխանությունները 44 դատավորի եւ դատախազի ձերբակալության օրդեր են տվել: Վերջիններս կասկածվում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ, ում իշխանությունները մեղադրում են 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի մեջ, հաղորդում է Anadolu-ն:
Կասկածյալների մեծ մասը, ինչպես պնդում է գլխավոր դատախազությունը, կարիերայի աճ է գրանցել այն բանից հետո, երբ 2011 թվականին հարցերի արտահոսք է ստացել պրոֆեսիոնալ քննությունների ժամանակ:
Նշվում է, որ նրանց մեծ մասն աշխատանքից ազատվել է: