Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերան կրկին հետաձգվել է
007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին «Մահանալու ժամանակը չէ» (No Time to Die) նոր ֆիլմի պրեմիերան երրորդ անգամ հետաձգվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնում է բոնդիանայի պաշտոնական կայքը։
25-րդ մասը պետք է դուրս գար 2021 թվականի ապրիլին, սակայն ցուցադրությունը հետաձգվեց կես տարով։ Ֆիլմը էկրան կբարձրանա հոկտեմբերի 8-ին։
«Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի ռեժիսորն է Քերի Ֆուկունագան, որը հայտնի է «Իսկական դետեկտիվ» սերիալի աշխատանքներից։ Ֆիլմում նկարահանվել են նաեւ Քրիստոֆ Վալցը, Լեա Սեյդուն, Անա դե Արմասը, Բեն Ուիշոուն եւ Ռեյֆ Ֆայնսը:
Հոկտեմբերին ամերիկացի փոփ-աստղ Բիլի Այլիշը թողարկել է բոնդիանայի նոր ֆիլմի համար նախատեսված տիտղոսային երգի տեսահոլովակը։