A’Studio խմբի մենակատար Քեթի Տոպուրիան որդի է ունեցել
Ռուս երգչուհի, «A’Studio» խմբի մեներգչուհի Քեթի Տոպուրիան որդի է ունեցել, հայտնում է StarHit-ը։
34-ամյա արտիստուհու ծննդաբերությունը տեղի է ունեցել «մայրաքաղաքի լավագույն ծննդատներից մեկում»։ Երեխայի հայրը երգչուհու ամուսինն է՝ գործարար Լեւ Դենգովը։
Սա Տոպուրիայի երկրորդ երեխան է։ Երգչուհին արդեն դաստիարակում է առաջին ամուսնությունից ծնված 5-ամյա դստերը՝ Օլիվիային։ Ավելի վաղ նա պատմել էր, որ ծննդաբերությունից երկու ամիս անց մտադիր է վերադառնալ աշխատանքային կյանքի ռիթմին։
Քեթի Տոփուրիայի եւ Լեւ Դեգովի հարսանիքը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերին։ Պանդեմիայի պատճառով նորապսակները միայն գրանցել են ամուսնությունը, իսկ տոնակատարությունը մտադիր են կազմակերպել կորոնավիրուսի պանդեմիայի ավարտից եւ բոլոր սահմանափակումների վերացումից հետո: