Ռեփեր Jay-Z-ը հիմնադրամ է ստեղծել՝ հաջակցություն կանեփի սևամորթ արտադրողների
Ամերիկացի ռեփեր Շոն Քարթերը, որը հայտնի է որպես Jay-Z եւ երգչուհի Բեյոնսեի ամուսին, 10 միլիոն դոլար ծավալով հիմնադրամ է ստեղծել կանեփ արտադրող սեւամորթ ձեռնարկատերերին աջակցելու համար: Այդ մասին հաղորդել է The Wall Street Journal-ը:
Երաժիշտն այդ քայլը բացատրել է դիսբալանսով, որը դիտվում է մարիխուանայի արտադրության բիզնեսում: Ռասայական փոքրամասնության ներկայացուցիչները, որոնք ավելի հաճախ են հետապնդվում թմրանյութերի անօրինական շրջանառության համար, միայն ոչ մեծ մասն են կազմում այն ձեռնարկատերերի, որոնք վաստակում են օրինականացված թմրանյութերով:
«Մենք ամենից շատ ենք տուժել թմրանյութերի դեմ պատերազմի պատճառով այն դեպքում, երբ Ամերիկան կարգավորեց իրադրությունը եւ ստեղծեց բազմամիլիարդանոց բիզնես»,- ասել է Jay-Z-ը: Հիմնադրամը ղեկավարելու է Jay-Z-ն ինքը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: