Հայտնի է դարձել, թե Թրամփն ինչով է զբաղվել նախագահի պաշտոնը լքելուց հետո՝ առաջին օրը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տունը լքելուց հետո իր առաջին օրն անցկացրել է Ֆլորիդայում՝ գոլֆի խաղադաշտում: Հինգշաբթի, հունվարի 21-ին, այս մասին հայտնել է The Washington Examiner- ը:
Նշվում է, որ հինգշաբթի առավոտյան սև ամենագնացների շարասյունը մտել է Թրամփի միջազգային գոլֆի ակումբի տարածք՝ Ուեսթ Փալմ Բիչում:
Նախորդ օրը Թրամփը կնոջ՝ Մելանիայի հետ միասին, Վաշինգտոնից Ֆլորիդա է մեկնել՝ Սպիտակ տունը թողնելով ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենին: