Ջիլ Բայդենը ուղերձով դիմել է ամերիկացիներին
Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենը դիմել է ժողովրդին՝ ամուսնու՝ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից հետո: Նրա ելույթը հրապարակել է ABC News-ը:
Բայդենը շնորհակալություն է հայտնել զինվորականներին և պետծառայողներին, որոնք ապահովել են երդմնակալության անվտանգությունը:
Նա նաև լավատեսությամբ լցված «նոր պայծառ էջ» է անվանել իր ամուսնու ԱՄՆ 46-րդ նախագահ դառնալու օրը: Նա նաև ամերիկացիներին միավորվելու կոչ է արել: