Ողբերգություն Խարկովում. այրված ծերանոցն անօրինական է եղել (Տեսանյութեր)
Հինգշաբթի, հունվարի 21-ին, հրդեհ է բռնկվել Խարկովի ծերանոցում: Ողբերգության զոհ է դարձել 15 մարդ, ևս տասնմեկը վիրավորվել են:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարգադրել է հանձնաժողով ստեղծել՝ հրդեհի պատճառները պարզելու համար: Դեպքի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ:
Խարկովի մարզային պետական վարչակազմի սոցիալական պաշտպանության վարչության տնօրեն Յուրի Շպարագան հաղորդել է, որ ծերանոցն անօրինական է գործել: Հաստատությունը գոյություն չի ունեցել երկրի ոչ մի գրանցամատյանում: Ըստ էության, դա սովորական մի առանձնատուն է եղել՝ ցանկապատի հետևում: