Ինչպես վերադարձնել գերեվարվածների գույքը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Գերությունից վերադարձած այն քաղաքացիները, որոնք գերության մեջ էին հայտնվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, մտադիր են դիմել միջազգային ատյաններ՝ իրենցից առգրավված գույքի դիմաց փոխհատուցում ստանալու պահանջով:
Ադրբեջանական կողմը ՀՀ քաղաքացիներին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին գերեվարել էր իրենց անձնական օգտագործման մեքենաներով, որոնք մնացել են ադրբեջանական կողմի տնօրինման տակ: Գերությունից վերադարձած քաղաքացիները չեն կարող դիմել Ադրբեջանին, իսկ Հայաստանի պետական մարմիններն էլ չեն պատրաստվում փոխհատուցել կրած վնասը: Միակ ճանապարհը մնում է միջազգային հարթակներում սեփական գույքային շահերը պաշտպանելը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: