ԱՄՆ-ի դատարանը որոշում է` արդյոք Մայքլ Ջեքսոնի պրոմոուտերը մեղավոր է նրա մահվան մեջ
Մայքլ Ջեքսոնի մահվան հետ կապված դատավճիռը մոտենում է իր ավարտին:
Դատավարությունը տևել է ավելի քան 5 ամիս: Լեգենդար երգչի բարեկամները մեղադրել են AIG պրոմոուտեր ընկերությանը, որ նրանք վարձել են, ոչ պրոֆեսիոնալ բժշկի, ով Մայքլին նշանակել էր քնաբերի մահացու չափաբաժին:
Ավելի վաղ նշվում էր, որ Մայքլի ընտանիքի փաստաբանը պրոմոուտերից պահանջում է 290 մլն ԱՄՆ դոլար, որպես փոխհատուցում:
Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսի 29-ին, մեծ չափաբաժնով քնաբեր ընդունելուց հետո: Նրա բժշկին 2011 թ մեղավոր էին ճանաչել երգչի մահվան մեջ: