ԱՄՆ նոր պետքարտուղարի թեկնածուն կողմ է Արցախին հումանիտար օգնություն տրամադրելուն, խոստանում է, որ նոր վարչակազմը ջանքերը կակտիվացնի հակամարտության տևական լուծման հասնելու ուղղությամբ
ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմում Պետքարտուղարի պաշտոնի հավակնորդ Էնթոնի Բլինքենը կողմ է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղին անվտանգային, հումանիտար խնդիրների լուծման համար տրվող ֆինանսական աջակցության շարունակմանը, հայտնում է Ամերիկայի հայկական ազգային համագումարը (ANCA):
«Լեռնային Ղարաբաղում վերջին արյունահեղությունից հետո մեր վարչակազմը կվերանայի Արդբեջանին տրվող ռազմական աջակցությունը, և եթե հանգամանքները խնդիրներ ի հայտ բերեն, ապա մեր վարչակազմը կփորձի շտկումներ կկատարի Ազատության աջակցությա ակտի պահանջներում: Կոնգրեսի և Պետքարտուղարության հետ սերտորեն կհամագործակցենք Հայաստանի ու տարածաշրջանի անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով»,- նշել է Բլինքենը:
ԱՄՆ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայկական հանձնախմբի անդամ, կոնգրեսական Բոբ Մենենդեսը հետաքրքրվել է՝ ի՞նչ քայլ է պատրաստվում կատարել Բայդենի վարչակազմը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տեսանկյունից, Բլինքենը գրավոր պատասխանել է.
«Մենք ակտիվացնելու ենք ԱՄՆ-ի ջանքերը ՄԻնսկի խմբի շրջանակում հակամարտության տևական կարգավորում գտնելու ուղղությամբ»,- նշել է Բլինքենը: