«Սեւանից» հեռացել է 8 ֆուտբոլիստ
Ձմեռային արձակուրդից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբը վերսկսել է մարզումները՝ նախապատրաստվելով Առաջին խմբի առաջնության գարնանային հատվածին։ Թիմը մարզումները անձկացնում է Ձորաղբյուրի մարզաբազայում։
Թիմի կազմում տեղի են ունեցել բավականին լուրջ փոփոխություններ, և սելեկցիոն աշխատանքն էլ նոր ֆուտբոլիստների հետ ընթացքի մեջ է։
«Սևանից» հեռացել է ութ ֆուտբոլիստ. Սուրեն Ալոյան, Արամ Լոռեցյան, Հակոբ Լոռեցյան, Համլետ Ասոյան, Դավիթ Մայիլյան, Վիուլեն Այվազյան, Հուսեյին Շարաֆֆեդին, Թևին Մքարթնի Նավեսեբ:
Ակումբն արդեն պայմանագիր է կնքել նոր ֆուտբոլիստների հետ։ «Սևանի» կազմը համալրել են Արտյոմ Խաչատուրովը, Նարեկ Ասլանյանը, Դավիթ Այվազյանը և Ախմեդ Ջինդոյանը։
Թիմում փորձաշրջան են անցնում երկու նոր ֆուտբոլիստներ, բացի այդ սպասվում են նոր համալրումներ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Առաջին խմբի առաջնությունում «Սևանն» աշնանային հատվածից հետո զբաղեցնում է առաջին տեղը;