Ամերիկացի ռեփերը հարցազրույցի ժամանակ ցուցադրել է 6-ամյա աղջկա գանգ
Ամերիկացի ռեփեր Ազիլիա Բենքսը 6-ամյա երեխայի գանգը հանել է ոսկորների հավաքածուից։ Այն տեղի է ունեցել Քայլի Սենդիլենդսի եի Ջեկի Օ․-ի Ավստրալիայի առաջատար ռադիոշոուին տված հարցազրույցոսւմ։
Տեսաուղերձի ժամանակ նա ցույց է տվել մարդկային գանգ հիշեցնող իրը։ Ավելի ուշ նա հաստատել է, որ դա 6-ամյա աղջկա գանգն է, որը մահացել է գլխի վնասվածքից։ 29-ամյա Բենքսը նշել է, որ այն ձեռք է բերել համացանցում․ «Կան բազմաթիվ գիտահետազոտական կայքեր, որտեղ դուք կարող եք ազատ գնել նման բան»: Երգչուհին ասել է, որ տանն այլ ոսկորներ էլ ունի։
Հիփ-հոփ արտիստուհին նաեւ իր մոլուցքը բացատրել է աճյուններով եւ տաքսիդերմիայով: Նա հայտարարել է, որ ոսկորն այն վայրն է, որտեղ պահվում է մարդու կամ կենդանու էներգիան։
Ավելի վաղ երգչուհին ցնցել էր երկրպագուներին՝ փորելով ու խորտակելով իր կատվի դիակը։ Նա դա բացատրել է նրանով, որ ցանկացել է հարգել հանգուցյալ կենդանու հիշատակը։ Բենքսը նշել է, որ բուսակերուհի է եւ պատմել է կենդանու ոսկորները զարդարանքների վերածելու պլանների մասին: