Ռոնալդուն հավասարվել է Չավիին նվաճած տիտղոսների քանակով․ պատմության մեջ նրանք 9-րդն են
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր թիմին օգնել է նվաճել Իտալիայի Սուպերգավաթը։ Երեկ թուրինցիները հաղթեցին «Նապոլիին» (2:0), իսկ պորտուգալացին խփեց իր թիմի գոլերից մեկը։
Ռոնալդուի համար սա դարձել է կարիերայի 33-րդ տիտղոսը։ Այս ցուցանիշով նա հավասարվել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսին։ Նրանք կիսում են 9-րդ հորիզոնականը։ Կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին գտնվում է 4-րդ տեղում։
Թոփ-10 տիտղոսակիր ֆուտբոլիստներն են՝
1. Դանի Ալվես՝ 42 տիտղոս
2-3. Անդրես Ինյեստա, Մաքսվել՝ 37
4-5. Լիոնել Մեսսի, Ռայան Գիգզ՝ 36
6. Քենի Դալգլիշ՝ 35 ՛
7-8. Ժերար Պիկե, Վիտոր Բայա՝ 34
9-10. Կրիշտիանու Ռոնալդու, Չավի Էրնանդես՝ 33
Հիշեցնենք՝ «Նապոլիի» դարպասը խփած գոլը Ռոնալդուի կարիերայում 760-րդն էր։