Քրիստինա Ռիչին պատմել է պանդեմիայի ժամանակ ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու մասին
Հոլիվուդյան դերասանուհի Քրիստինա Ռիչին հայտարարել է, որ կարանտինը վատ է անդրադարձել իր ընտանիքի վրա, ինքնամեկուսացման ժամանակ ամուսինը ծեծի ենթարկել իրեն։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Դերասնուհու խոսքով՝ ինքն այժմ վախենում է իր եւ որդու կյանքի համար։
Ռիչին ապահարզանի դիմում է ներկայացրել անցյալ տարվա հուլիսին։ Իր դատական հայցում նա նշել է, որ վիճաբանություններից մեկի ժամանակ ամուսինը թքել է նրա վրա։
Ռիչիի խոսքով՝ նման միջադեպերը սկսվել են 2019 թվականի դեկտեմբերից, երբ ամուսինն իրեն սպառնացել է հաշվեհարդար տեսնել՝ հայտարարելով, որ «կկարողանա կարեկցել իրեն միայն այն ժամանակ, երբ նրան մասնատի փոքր կտորների»: Դրանից հետո Ռիչին անմիջապես թաքցրել է բոլոր դանակները այն տանը, որտեղ նրանք բնակվում էին։
Դատարանի որոշմամբ՝ տղամարդուն արգելված է 90 մետրից մոտենալ դերասանուհուն։