Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 21 887 նոր դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 21 887 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 3 655 839-ի: Այս մասին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով օպերատիվ շտաբում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վերջին 3 օրում վարակման դեպքերի թիվը չի գերազանցում օրական 22 հազարը:
Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 26 902-ով: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 3 054 218 մարդ:
Մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 612-ով՝ մեկ օրում առաջ 597-ի դեմ, ինչն առավելագույնն է դեկտեմբերի 24-ից: Ընդհանուր առմամբ վարակից մահացել է 67 832 պացիենտ: