Տուխելն ու Ալեգրին հետաքրքրված են Չելսիում աշխատանքով Լեմպարդի հեռանալու դեպքում
Մասիմիլիանո Ալեգրին և Թոմաս Տուխելը հետաքրքրված են «Չելսիում» աշխատանքով, եթե Ֆրենկ Լեմպարդը հեռացվի լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, լոնդոնցիների ներկայիս գլխավոր մարզիչը կարող է կորցնել աշխատանքը, եթե թիմի արդյունքներն առաջիկա խաղերում չբարելավվեն։
Ավելի վաղ «Չելսին» արտագնա խաղում պարտվել էր «Լեսթերին»՝ 0-2 հաշվով։ Սա լոնդոնցիների համար 6-րդ պարտությունն էր առաջնությունում՝ 8 հաղթանակների և 5 ոչ-ոքիների ֆոնին։ Այս պահին Լեմպարդի թիմը 29 միավորով մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Լոնդոնցիները հաջորդ հանդիպումը կանցկացնեն Անգլիայի Գավաթում հունվարի 24-ին՝ մրցելով «Լուտոն Թաունի» հետ, իսկ դրանից հետո՝ հունվարի 27-ին, կընդունեն «Վուլվերհեմփթոնին»։