Բայդենը 34 մարդու նշանակել է ժամանակավոր պաշտոններում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 34 մարդու նշանակել է ամերիկյան նոր վարչակազմի ժամանակավոր պաշտոններում մինչ Կոնգրեսի կողմից առաջադրված թեկնածուների հաստատումը։ Սպիտակ տան հաղորդմամբ՝ նշանակվել են ղեկավարներ Պետդեպարտամենտում (Դեն Սմիթ), Պենտագոնում (Դևիդ Նորկվիսթ), Ֆինանսների նախարարությունում (Էնդի Բոկոլ), Արդարադատության նախարարությունում (Մոնտի Ուիլկինսոն), Առևտրի նախարարությունում (Ուին Կոգինս), Էներգետիկայի նախարարությունում (Դևիդ Հայզենգա), Կենտրոնական հետախուզական վարչությունում (Դևիդ Քոեն), NASA-ում (Ստիվ Յուրչիկ)։
ՄԱԿ-ում ԱՄՆ ժամանակավոր ներկայացուցիչ է նշանակվել Ռիչարդ Միլսը։ Առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցչությունը կգլխավորի Մարիա Պագանը։
Հունվարի 20-ին Բայդենը ստանձնել է ԱՄՆ 46-րդ նախագահի լիազորությունները։