Մերկելը Բայդենի և Հարիսի երդմնակալության արարողությունն անվանել է ժողովրդավարության հաղթանակ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բայդենին և փոխնախագահ Կամալա Հարիսին երդմնակալության կապակցությամբ ՝ այն անվանելով ժողովրդավարության հաղթանակ: Այդ մասին ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական խոսնակ Շտեֆեն Զայբերտը:
Չորեքշաբթի օրը տեղի ունեցավ Բայդենի երդմնակալության արարողությունը, և նա ստանձնեց Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը:
«Իմ սրտանց շնորհավորանքները նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Կամալա Հարիսին երդմնակալության առթիվ, որը ժողովրդավարության տոն էր: Ես անհամբեր սպասում եմ գերմանա-ամերիկյան բարեկամության նոր էջ բացելուն՝ բարեկամության և համագործակցության մեջ»,- ասել է Զայբերտը Тwitter-ի իր էջում: