ԱՄՆ-ը 100 օրով դադարեցնում է երկրի քաղաքացիություն չունեցող միգրանտների արտաքսումը
Միացյալ Նահանգները 100 օրով դադարեցրել է միգրանտների արտաքսումը՝ երկրի ներքին անվտանգության նախարարության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար՝ նշել է գերատեսչությունը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ներքին անվտանգության նախարարությունը 2021-ի հունվարի 22-ից սկսած 100 օրով դադարեցնում է ԱՄՆ-ի քաղաքացիություն չունեցողների արտաքսումը, որոնք պետք է արտաքսվեին, որպեսզի ապահովվի միգրացիոն օրենսդրության արդար ու արդյունավետ համակարգի իրականացումը, որտեղ առաջնահերթ ուշադրություն է դարձվում ազգային անվտանգությանը, սահմանների անվտանգությանն ու հանրային անվտանգությանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ այս միջոցը նախարարությանը հնարավորություն կտա ռեսուրսներն ուղղել երկրի ամենահրատապ խնդիրների լուծմանը: