«Մտադիր ենք կանոնավոր կապեր հաստատել Սպիտակ տան աշխատակազմի հետ». ԱՄՆ-ում ՌԴ դեսպան
Ռուսաստանցի դիվանագետները մտադիր են կանոնավոր կապեր հաստատել Սպիտակ տան աշխատակազմի հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անատոլի Անտոնովը:
«Նկատի ունենք Սպիտակ տան ապարատում պարբերական երկխոսություն հաստատել ամերիկացի գործընկերների հետ»,-ասել է Անտոնովը:
Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները հատկապես սրվել են 2016 թվականի վերջին՝ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո, երբ հայտարարվել էր ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին Մոսկվայի հնարավոր միջամտության մասին:
2020 թվականի հունվարի 20-ին տեղի է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը, փոխվել է Սպիտակ տան ամբողջ աշխատակազմը: