ՆԳՆ-ն կվերականգնվի, բայց չի իրականացնի նախկին ծառայությունները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի իշխանությունը մտադիր է վերականգնել Ներքին գործերի նախարարությունը: Բայց այն այլևս այնպիսին չի լինի, ինչպիսին նախկինում էր, երբ ՆԳՆ-ի տակ առաջին հերթին հասկացվում էր ոստիկանությունը:
Ներքին գործերի նախարարությանը կվերապահվի ներկայումս ոստիկանության կողմից իրականացվող մի շարք իրենց բնույթով քաղաքացիական ծառայությունների իրականացումը: Ոստիկանությունը, որպես առանձին կառույց, կլինի վարչապետին կից, իսկ ՆԳՆ-ն կլինի կառավարության կազմում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: