Իրականությունից կտրված. Հայաստանում հողի նկատմամբ հետաքրքրությունն աճո՞ւմ է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի իշխանությունները Հողային օրենսգրքում փոփոխություններ են անում, իսկ որոշ իշխանական պատգամավորներ խոսում են այն մասին, թե Հայաստանում հողը թանկանալու է դրա նկատմամբ հետաքրքրության աճի արդյունքում:
Մինչդեռ իրականությունն այն է, որ Հայաստանի կտրտված և փոքր հողակտորները ոչ մի արտաքին ներդրողի համար հետաքրքրություն չեն ներկայացնում:
Ինչ վերաբերում է Հայաստանի գյուղացիներին, ապա Հայաստանում ոռոգման ջուրն ու մյուս ծախսերն այնքան թանկ են, որ հայ գյուղացիները սկսել են արտագաղթել Ռուսաստանի հարավային շրջաններ և այնտեղ են հող մշակում: Համեմատության համար ասենք, որ, օրինակ, սակավաջուր Ուզբեկստանում մեկ հեկտար հողի ոռոգումը տարեկան արժե 20 հազար դրամ, իսկ Հայաստանում՝ 100-150 հազար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: