Ինչու են գժտվել «Դվին»-ի սեփականատեր Արտակ Թովմասյանն ու «Միասնության» ղեկավար Արման Վարդանյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանի և նրա հովանու տակ անցած «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի հարաբերությունները սրվել են:
Թովմասյանը Վարդանյանին մեղադրել է իր գումարներով սեփական փիառով զբաղվելու համար, իսկ Վարդանյանը Թովմասյանին՝ ոչ բավարար չափով գումարներ տրամադրելու մեջ:
Թովմասյանից հիմա բողոքում են նրա բոլոր քաղաքական գործընկերները, որոնց Թովմասյանը իր քաղաքական դաշտ մուտքի պահին ֆինանսական մեծ խոստումներ է տվել, բայց հետո հրաժարվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: