Բայդենն առաջին հայտարարությունն է արել երդմնակալությունից հետո
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը երդմնակալության արարողությունից անմիջապես հետո կարճ հայտարարություն է արել՝ խոստանալով անմիջապես գործի անցնել:
Ամերիկայի 46-րդ առաջնորդի խոսքով, նա Կապիտոլիումից անմիջապես կգնա Սպիտակ տան Օվալաձև գրասենյակ:
«Չի կարելի ժամանակ կորցնել, երբ մենք ստիպված ենք պայքարել մեր առջև ծառացած ճգնաժամի դեմ»,- հայտարարել է Բայդենը Twitter-ում: